14 օգոստոսի 2013 - 11:25 AMT
Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայլը ավիահարված է հասցրել Գազայի հատվածին: Ինչպես հայտնել է Իսրայելի բանակի հրամանատարությունը, հարձակումը կատարվել է ի պատասխան նախօրեին տեղի ունեցած հրթիռակոծության, որը տեղի ունեցավ իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման նախօրեին:

«Գրոհի նշանակետը հրթիռների արձակման երկու կայաններն էին Գազայում, որտեղից նախորդ շաբաթ արձակվել էին Իսրայելի տարածքում պայթած հրթիռները»,-ասվում է բանակային հրամանատարության մամլո հաղորդագրության մեջ: