14 օգոստոսի 2013 - 09:47 AMT
Սպասվում է փոփոխական ամպամածությամբ եղանակ

Օգոստոսի 14-ին հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածությամբ եղանակ, շրջանների մեծ մասում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ։ Միայն հյուսիային և հյուսիս-արևելյան շրջաններում պարբերաբար հավանական են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ, կարկուտի հավանականությունը փոքր է:

Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում կբարձրանա 2-4 աստ: Ցերեկային ժամերին`12,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց: Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +20 է:

Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 14-18-ին կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամի 7-10մ/վրկ: Ցերեկը +31+33, երեկոյան +26+28: