14 օգոստոսի 2013 - 10:04 AMT
Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը դուրս են մնացել աշխարհի Գավաթի խաղարկությունից

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը դուրս են մնացել աշխարհի Գավաթից, որն այս օրերին ընթանում է նորվեգական Տրոմսո քաղաքում:

Մովսիսյանն ու Մելքումյանը հիմնական պարտիաները Լյուդվիգ Համերի (Նորվեգիա) և Խուլիո Գրանդայի (Պերու) ավարտել էին ոչ ոքի` 1:1:

Սակայն, թայ-բրեյքում նրանք զիջել են մրցակիցներին: Համերը հաղթել է Մովսիսյանին 2,5:1,5 հաշվով, իսկ Գրանդան Մելքումյանին` 5:4 հաշվով:

Ավելի վաղ պայքարից դուրս էր մնացել Վլադիմիր Հակոբյանը: Աշխարհի Գավաթի խաղարկության երկրորդ փուլ է անցել Լևոն Արոնյանը, որը 2:0 հաշվով հաղթել է Միխայիլ Մարկովին: