Հնդկական Մումբաի նավահանգստում պայթել և խորտակվել է ռուսական սուզանավը: Անձնակազմի 18 անդամները զոհվել են, հայտնում է Associated Press:
Ինչպես լրագրողներին է հայտնել Հնդկաստանի ՌԾՆ մամլո քարտուղար Նարենդրա Վիստպուտեն, «Սինդխուռակշակ» սուզանավը վերջերս էր վերադարձել կապիտալ վերանորոգումից և արդիականացումից հետո: Թե ինչու է այն պայթել նավահանգստում, հայտնի չէ: Ենթադրվում է, որ դա կարող էր դժբախտ պատահար լինել:
Տեղական ԶԼՄ-ները չեն բացառում ահաբեկչության տարբերակը, որի կատարողները կարող են լինել իսլամիստ ծայրահեղականները, հայտնում է ՌԲԿ-ն: