14 օգոստոսի 2013 - 15:09 AMT
Ժերար Դեպարդյեն նկարահանվում է ՖԻՖԱ-ի ստեղծմանը նվիրված ֆիլմում

Ժերար Դեպարդյեն այս օրերին Փարիզում նկարահանվում է ՖԻՖԱ-ի ստեղծմանը նվիրված ֆիլմում: Ռեժիսոր Ֆրեդերիկ Օբյուրտենի ֆիլմը կպատմի ֆուտբոլի առաջին աշխարհի առաջնության կազմակերպման մասին: Դեպարդյեն հանդես է գալիս գլխավոր դերում: Նա կատարում է ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեի դերը:

Ֆիլմը էկրան կբարձրանա հաջորդ տարի, մինչ աշխարհի առաջնության մեկնարկը, որը կկայանա Բրազիլիայում: