Իրաքի Բակուբա քաղաքում երկու հարձակումից հետո ավելի քան 14 մարդ զոհվել, 26-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն: Ռումբերից մեկը պայթել է քաղաքի կենտրոնին մոտ գտնվող սրճարանում, իսկ մյուսը փողոցում:
Իրաքի իշխանությունները բոլոր ուժերով ձգտում են զսպել բռնությունների ալիքը, որոնց մեջ ներգրավված են սուննի իսլամիստների խմբավորումներ, որոնք հարձակվում են շիա մահմեդականների վրա: Միևնույն ժամանակ ահաբեկչությունից տուժում են շիաների թաղամասները:
Այս շաբաթվա սկզբին մահապարտը պայթեցրել էր իրեն Բալադ քաղաքի սրճարանում, արդյունքում զոհվել էր 16 մարդ, վիրավորվել` 35-ը: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին նախօրեին խոստացել էր, որ հետևելու է և պատասխանատվության է ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են այդ ալիքի հետևում: Նա հայտարարել էր, որ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 800 կասկածյալի` բռնագրավելով մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ սարքեր: