15 օգոստոսի 2013 - 11:31 AMT
Զոհվածների քանակը Եգիպտոսում բախումների հետևանքով հասել է 278-ի

Զոհվածների քանակը Եգիպտոսում բախումների հետևանքով հասել է 278-ի, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` պաշտոնական տվյալների վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ըստ պաշտոնական տվյալների, բախումների արդյունքում 149 ցուցարար է զոհվել՝ Կահիրեում նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցների վրանային ավանները ցրելու ժամանակ: Բացի այդ, զոհվել է 43 ոստիկան, որոնցից 18-ը՝ սպա, այդ թվում՝ երկու գեներալ և երկու գնդապետ:

Ռաբիա ալ Ադավիյա մզկիթի մոտ 61 մարդ է զոհվել: Եվս 21-ը զոհվել են Կահիրեի Ալ Նադհա հրապարակի մոտ ցույցը ցրելու ժամանակ:

Եգիպտոսի ՆԳՆ-ն բանակային զորամիավորումների հետ համատեղ օգոտոսի 14-ին սկսել է ցրել նախկին նախագահ Մուրսիի ճամբարային վրանները: