Թուրքիան կողմ է ՄԱԿ ԱԽ նիստի գումարմանը Եգիպտոսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես այսօր հայտարարել է թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օդանավակայանում՝ Թուրքմենստան մեկնելուց առաջ, «խորհրդի գումարումը չպետք է բանավեճի առարկա լինի»:
«ԱԽ նիստը հարկավոր է շտապ հումարել: Եվ բոլորը պետք է «այո» ասեն: Եթե ինչ-որ մեկը դա չանի, նա կկրի ողջ պատասխանատվությունն ու պատմության առջև նրանք չեն արդարանա երբեք»,-ասել է Էրդողանը:
Էրդողանը հայտարարել է, որ կատարվածի համար պատասխանատվություն են կրում ոչ միայն ժամանակավոր իշխանությունները, այլ նաև բոլորը երկրում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: