15 օգոստոսի 2013 - 13:20 AMT
Եգիպտոսի իշխանություններն անորոշ ժամանակով փակում են սահմանը Գազայի հատվածի հետ

Եգիպտոսի իշխանությունները անորոշ ժամանակով փակում են սահմանը Գազայի հատվածի հետ, որտեղ միայն մեկ անցակետ է գործում: Այդ մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ իրավապահ մարմինների վրա հղումով:

Ավելի վաղ եգիպտական իշխանությունները բացատրում էին «Ռաֆախի» փակումը անվտանգության նկատառումներով, հիմք ընդունելով, որ հաճախակի են դարձել հարձակումները իսլամիստ գրոհայինների ռազմական օբյեկտների վրա, որոնք կարող է են աջակցություն ստանալ Գազայի հատվածից: