14 մարտի 2006 - 20:36 AMT
Թուրք-ամերիկյան միությունների դաշնությունը մտադիր է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ԱՄՆ ուսուցիչների համար
ԱՄՆ Թուրք-ամերիկյան միությունների դաշնությունը (ԹԱՄԴ) մտադիր է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ԱՄՆ ուսուցիչների համար` «լավագույնս բացատրելու համար հայկական հարցի էությունը»: Այդ նախաձեռնությունը ընդգրկված է ԹԱՄԴ 2006 թ. ծրագրում: Դասընթացների նպատակն է «լավագույնս բացատրել հայկական հարցի էությունը» ԱՄՆ թուրքաբնակ շրջանների 46 ամերիկացի ուսուցիչներին, հաղորդում է «Զաման» թերթը: