15 օգոստոսի 2013 - 17:28 AMT
Մուրսիի կողմնակիցները գրոհում են Կահիրեի կառավարական շենքերից մեկը

Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները ներխուժել են Գիզա գավառի վարչական շենքերից մեկը և հրկիզել են այն, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ցուցարարները փակել են նաև Կահիրեի օղակաձև ճանապարհը՝ կաթվածահար անելով ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Գիզայի գավառը Մեծ Կահիրե ագլոմերացիայի մաս է կազմում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: