15 օգոստոսի 2013 - 19:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ազատության հրապարակում ներկայացվել է «Կարապի լիճ» եռաչափ պատկերը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամառային հանգիստն առավել հետաքրքրացնելու նպատակով, Ազատության հրապարակում եռափաչ նոր նկարների պատկերումն իրականացվել է «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում:

Այդ նպատակով երկրորդ անգամ Երևան է հրավիրվել 3D նկարիչ Նիկոլայ Արնդտը, ով երևանցիներին հայտնի է Ազնավուրի հրապարակում անցյալ տարի պատկերած «Ալիգատորներ» եռաչափ նկարով։ Նիկոլայ Արնդտի նոր ստեղծագործությունը «Կարապի լիճ» եռաչափ պատկերն է:

Զուգահեռ աշխատատել են նաև հայ երիտասարդ նկարիչներ, ովքեր ևս մի քանի այլ 3D պատկերներ են նկարել հրապարակում։ Ազատության հրապարակում նոր աշխատանքներին է ծանոթացել նաև քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: «Մայրաքաղաքում եռաչափ նկարներ ունենալու նախաձեռնությունը լայն արձագանք գտավ երևանցիների շրջանում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ քաղաքապետի կողմից համապատասխան հրավեր եղավ Նիկոլայ Արնդտին»,-նշել է Դավիթ Օհանյանը:

Ազատության հրապարակում զբոսնող երևանցիներն ու նաև օտարերկրացիները շտապել են առաջինը տեսնելու նկարներն ու լուսանկարվել պատկերների ֆոնին:

Ծրագիրը, ըստ նախաձեռնողների, շարունակական է լինելու և ընդգրկելու է նոր տարածքներ:

ՖՈՏՈՇԱՐՔ