15 օգոստոսի 2013 - 19:58 AMT
Դիլիջանում կկայանա «VIRTrUrAL CROSSROAD» երիտասարդական փոխանակման ծրագիրը

«Հայկական Փի Ար ասոցիացիան» Դիլիջանում օգոստոսի 15-ից 23–ը կազմակերպում է «VIRTrUrAL CROSSROAD» երիտասարդական փոխանակման ծրագիր, որն իրականացվում է Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակում:

Ծրագրին մասնակցում է 30 երիտասարդ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից և Իտալիայից:

Կներկայացվեն կամավորական ծրագրերի առավելությունները, որոնք օգնում են երիտասարդներին իրենց ներուժը օգտագործելով հասկանալ ու կարևորել իրենց կողմից կատարված աշխատանքը, կրել պատասխանատվություն, լինել ակտիվ քաղաքացի: Փոխանակման ծրագրի անվանումը հատուկ բառախաղ է` «VIRTrUrAL CROSSROAD», որը նշանակում է վիրտուալ գյուղական խաչմերուկ: