16 օգոստոսի 2013 - 11:24 AMT
Նոր Զելանդիայի տարածքում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի տարածքում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը գրանցել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, երկրաշարժի էպիկենտրոնը 10 կմ խորության վրա է գտնվում և մայրաքաղաք Վելինգտոնից հեռու է 94 կմ, հայտնում է «Ինտերֆաքսը»: