16 օգոստոսի 2013 - 12:26 AMT
Եգիպտոսում բախումների հետևանքով զոհերի քանակը հասել է 638-ի

Իսլամիստների և իրավապահների բախումների հետևանքով Եգիպտոսում զոհերի քանակը հասել է 638-ի, հայտնում է Associated Press-ը:

Վերջին իրադարձությունների կապակցությամբ իշխանությունները որոշում են կայացրել երկրում արտակարգ իրավիճակ սահմանելու վերաբերյալ: Նախօրեին եգիպտական իշխանությունները թույլ են տվել իրավապահներին մարտական փամփուշտներ օգտագործել՝ պաշտպանելու համար պետական ինստիտուտները բախումների ընթացքում: