15 մարտի 2006 - 15:03 AMT
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պահպանել Երեւանին եւ Բաքվին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռությունը
ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջորջ Ռադանովիչը կոչ են արել իրենց գործընկերներին միանալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների գծով ենթակոմիտեին հասցեագրված նամակին, որտեղ մտահոգություն է հայտնվում Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռության խախտման առիթով: Նամակում կոչ է արվում կատարել 2001 թ. Սպիտակ տան եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ստորագրած համաձայնագիրը` երկու երկրներին հավասար քանակի ռազմական օգնություն հատկացնելու մասին: Բացի այդ, նամակի հեղինակները կոչ են անում 2007 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել առնվազն 75 մլն դոլար եւ 5 մլն` Ղարաբաղին, ինչպես նաեւ հավատարիմ մնալ ԱՄՆ հիմնական ազատությունների մասին ակտի 907-րդ ուղղման պահանջներին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: