16 օգոստոսի 2013 - 13:32 AMT
2015 թվականին Գիզայում կբացվի Մեծ եգիպտական թանգարանը

2015 թվականին Գիզայում կբացվի Մեծ եգիպտական թանգարանը (Grand Egyptian Museum), որը կդառնա գլխավոր թանգարանային ինստիտուցիան՝ նվիրված հին եգիպտական քաղաքակրթությանը: «Գիզայի նոր մեծ բուրգը», որի արժեքը կկազմի 550 մլն դոլար, ոչ միայն թանգարանային նախագիծ է, այլ նաև գիտական: GEM-ը կդառնա նաև եգիպտաբանության աշխարհի խոշորագույն կենտրոնը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ամենամեծ վերականգնողական կենտրոնը:

Թանգարանն ի սկզբանե նախագծվել է որպես Կահիրեի թանգարանի հետնորդ, որը արդեն չի կարողանում բավարարել ոչ զբոսաշրջիկների մեծ հոսքի պահանջները, ոչ էլ կարողանում է տեղավորել հնությունների մեծ քանակը: Ցուցադրական մակերեսների պակասն էր GEM ստեղծման հիմնական պատճառը, որն արդյունքում կվերաճի քաղաք-զբոսայգու, հայտնում է Լենտա.ռու-ն: