15 մարտի 2006 - 18:24 AMT
Հայաստանում Գերմանիայի դեսպան. Ադրբեջանական կողմը ստում է
Եվրոպական Գարմիշ-Պարտենկիրխեն կենտրոնում դասընթացներ անցնող
հայ սպայերին իբր վարքաբեկող բոլոր տեղեկությունները ամբողջությամբ սուտ են: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը: Նրա խոսքերով, եթե ադրբեջանակ կողմի բերած փաստերը իրականությանը համապատասխանեին , ապա հայկական դեսպանատանը ուղղվաշ դիմում-բողոքներ կլինեին` դասընթացների ղեկավարության կողմից: «Սակայն ոչ Գարմիշ-Պարտենկիրխենից ոչ էլ Մարշալի ֆոնդից մեզ ոչ ոք չի դիմել: Ավելին, դեսպանությունը արդեն ողջ ինֆորմացիան տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ ներքին գործերի վարչությանը», հայտնել է Կարինե Ղազինյանը:
Հիշեցնենք, որ «Azeri-press» լրատվական գործակալությունը մարտի 15-ին երկու ինֆորմացիա էր տարածել. առաջինում ասվում էր, որ «Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հարցերով եվրոպական կենտրոնի դասընթացներ անցնող հայ սպան փորձել է բռնաբարել ուկրաինայի ներկայացուցիչ, ոստիկանության կապիտան Նատալիա Կոստրոմային», երկրորդում ասվում էր, որ «մայոր Արտյոմ Հակոբյանը կոպիտ է արտահայտվել Վրաստանի մասին: Բանակցությունների ժամանակ նա հայտարարել է, որ Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանը պատմականորեն հանդիսանում է Հայաստանի մաս եւ, որ պաշտոնական Թբիլիսին «ԱՄՆ ժանդարմն է» տարածաշրջանում»: