16 օգոստոսի 2013 - 16:44 AMT
Օգոստոսի 16-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.42 դրամ

Օգոստոսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,670 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.75 դրամ:

Այսօր 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.42 դրամ՝ օգոստոսի 15-ի համեմատ նվազելով 0.26 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 542.04 դրամ՝ ավելանալով 1.60 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0,01 կետով՝ մինչև 12.34 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: