16 օգոստոսի 2013 - 18:17 AMT
Ավարտին է մոտենում ԼՂՀ հանրապետական հիվանդանոցի շինարարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը նշել է, որ կենսական նշանակություն ունեցող առողջապահական այս օբյեկտի շինարարությունը գտնվում է եզրափակիչ փուլում, որը նույնպես պետք է ավարտին հասցնել՝ պահպանելով նշված ժամկետներն ու աշխատաքների բարձր որակը:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: