16 օգոստոսի 2013 - 19:31 AMT
Լավրովի անունը սխալ արտասանելու հետևանքով աշխատակցին ազատել են աշխատանքից

Ինչպես գրում է haqqin.az-ը, Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի արձանագրությունների բաժնի աշխատակիցն ազատվել է աշխատանքից՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի անունը սխալ արտասանելու պատճառով: Օգոստոսի 13-ին Բաքվում միջերկրական փաստաթղթերի ստորգրման ընթացքում փաստաթուղթը ստորագրող կողմերը ներկայացնելիս աշխատակիցը սխալ էր արտասանել Սերգեյ Լավրովի անունը. ադրբեջաներեն դա հայհոյանք էր: