15 մարտի 2006 - 19:29 AMT
Նախիջեւանի նախկին հայկական գերեզմանատան նկարները
Հայաստանի արտաքիան գործոց նախարարությունը տարածել է Հին Ջուղայի(Նախիջեւան) այլեւս գոյություն չունեցող գերեզմանատան նկարները: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո ծառայությունում հայտնում են, որ 2005 թ. դեկտեմբերին Հին Ջուղայի նախկին 10.000 հասնող խաչքարերի մնացորդները` շուրջ 3500 խաչքարերը ամբողջությամբ ոչնչացնելուց եւ դրանց ջարդած բեկորները հայկական հին գերեզմանատնից հեռացնելուց հետո, ականատեսների տվյալներով, ս.թ. մարտի սկզբներին այդ տարածքները ադրբեջանական զինվորականության կողմից վերածվել են ժամանակակից ռազմական հրաձգարանի:

  • Jugha01.jpg (276Kb)
  • Jugha02.jpg (617Kb)
  • Jugha03.jpg (132Kb)
  • Jugha04.jpg (112Kb)