17 օգոստոսի 2013 - 14:19 AMT
Եգիպտոսի իրավապահ ուժերը մտել են Ալ Ֆաթհ մզկիթ

Եգիպտոսի ռազմական և անվտանգության ուժերը մտել են պաշարված Ալ Ֆաթհ մզկիթը Ռամզեսի հրապարակում, որտեղ թաքնվել էին «Մահմեդական եղբայրները»: Ըստ եգիպտական CBC հեռուստաալիքի, այժմ մզկիթում 400 մարդ կա: Ըստ այլ տվյալների, մզկիթում են գտնվել նաև պաշտոնանկ նախագահ Մուրսիի մոտ 1000 կողմնակիցներ: Գիշերն իրավապահները փորձել են գրոհել մզկիթը, սակայն ցուցարարները ետ են մղել հարձակումը:

Կողմերը մեղադրում են միմյանց հրազենի կիրառման մեջ, սակայն դեռևս զոհերի մասին տվյալներ չկան: