17 օգոստոսի 2013 - 14:18 AMT
Այս շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում առաջնագծում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: