19 օգոստոսի 2013 - 13:29 AMT
ԵՄ երկրների դեսպաններն արտահերթ խորհրդակցություն են հրավիրել Եգիպտոսում իրավիճակի վերաբերյալ

ԵՄ երկրների դեսպանները արտահերթ խորհրդակցություն են հրավիրել Եգիպտոսում իրավիճակի վերաբերյալ, նրանք մտադիր են մշակել Եգիպտոսի ռազմական իշխանությունների վրա ճնշման հարցերը, հայտնել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո ծառայությունում:

Ըստ նրա ցուցումների, դիվանագետները որոշումների նախագծեր կպատրաստեն ԵՄ ընդհանուր դիրքորոշում մշակելու նպատակով Եգիպտոսի հարցում ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, որը նախատեսվում է կազմակերպել արդեն այս շաբաթ: Քննարկվում են ԵՄ կողմից ֆինանսատնտեսական և այլ օժանդակության դադարեցման հնարավորությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: