19 օգոստոսի 2013 - 17:02 AMT
ՄԱԿ փորձագետների խումբը քիմիական զենքի գծով սկսել է աշխատանքը Սիրիայում

Օգոստոսի 19-ին ՄԱԿ փորձագետների խումբը քիմիական զենքի գծով սկսել է աշխատանքը Սիրիայում, հայտնում է Associated Press-ը:

20 մասնագետներ Դամասկոս են ժամանել նախօրեին, քննելու համար քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները նախագահ Ասադի կողմնակիցների և գրոհայինների միջև պայքարում: Սիրիայի իշխանությունները նախապես հայտարարել էին, որ պատրաստ են համագործակցել փորձագետների հետ, որոնց խումբը գլխավորում է շվեդացի պրոֆեսոր Օկե Սյոլստրյոմը