19 օգոստոսի 2013 - 15:11 AMT
Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը կարժենան 2000-8000 դրամ

Սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների 2014թ. աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը:

Հանդիպման տոմսերի վաճառքը սկսվելու է օգոստոսի 20-ից Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցերում:

Օգոստոսի 21-ից Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը կվաճառվեն նաև «Երևան Սիթի» խանութների ցանցերում: Յարուսի տոմսերը կարժենանան 2000 դրամ, հարավային և հյուսիսային տրիբունաներինը` 3000 դրամ, իսկ արևելյան և արևմտյան տրիբունաներինը` 5000 և 8000 դրամ: