19 օգոստոսի 2013 - 15:42 AMT
Ադրբեջանում ՃՏՊ արդյունքում զինծառայող է մահացել

Այսօր առավոտյան Բաքու-Ղազախ մայրուղու Ալփ Ուջար գյուղի հատվածում մահվան ելքով ավտովթարը տեղի է ունեցել: «ՎԱԶ-21010» մակնիշի մարդատար մեքենան մեծ արագությամբ ընթանալիս բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին, արդյունքում մարդատարի վարորդ Ալիհեյդարով Հաֆիզ Անվեր օղլուն զոհվել է:

Հ. Ալիհեյդարովը ծառայել է Քյուրդեմիրի շրջանում տեղակայված զորամասում,իրականացվում է հետաքննություն, դրում է Apa լրատվական գործակալությունը: