19 օգոստոսի 2013 - 16:20 AMT
Ազատամարտիկները հերթական հանրահավաքն են անցկացնելու

Օգոստոսի 22–ին՝ ժամը 19:00–ին ազատամարտիկները հերթական հանրահավաքն են անցկացնելու: Ազատամարտիկների հրամանատարական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշված է.

«Պատերազմում հաղթած ազատամարտիկներս, տեսնելով երկրի համար իշխանությունների վարած կործանարար քաղաքականությունը հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ միասին ելք գնելու երկիրը դուրս բերելու ծայահեղ վտանգված վիճակից։

Հանրահավաքում իրենց առաջարկներով հանդես կգան ազատամատիկներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ։ Հանրահավաքի ժամանակ ներկայացված առաջարկները կքննարկվեն և իրատեսական առաջարկները կընդունվեն»։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ ազատամարտիկները նստացույց էին անում, նրանք կառավորությանը 13 կետից բաղկացած պահանջ էին ներկայացրել և հանդիպել վարչապետին, սակայն համարում են, որ իրենց պահանջներին, ըստ էության, պատասխան չի տրվել: Նրանք պահանջում են բարձրացնել թոշակները, քանի որ գնաճի պայմաններում չեն կարողանում հոգալ առօրյա ծախսերը: