Եգիպտոսի մայրաքաղաքում ձերբակալվել է «Մուսուլման եղբայրների» հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադիան, այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները` հղում անելով երկրի անվտանգության ծառայություններին:
Ավելի վաղ եգիպտական ուժային կառույցները ձերբակալել էին շարժման հոգևոր առաջնորդի տեղակալներին` Հայրատ աշ-Շատիրին և Ռաշադ ալ-Բայյումին: Կազմակերպության ղեկավարների, ինչպես նաև Եգիպտոսի պաշտոնաթող արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ լրտեսության, բռնության հրահրման և երկրի տնտեսությանը լուրջ վնաս հասցնելու մեղադրանքով քրեական հետաքննություն է ընթանում: