20 օգոստոսի 2013 - 12:19 AMT
Չինաստանում ջրհեղեղից տուժածների թիվը հասել է 105-ի

Չինաստանում ջրհեղեղից տուժածների թիվը հասել է 105-ի, 115-ը համարվում է անհայտ կորած, հայտնում է Բի-բի-սին: Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհվածների մասին:

Անցած շաբաթ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ տեղի ունեցան Չինաստանի հյուսիս-արևելյան գավառներում: Հարավային Չինաստանը տուժեց «Ուտոր» թայֆունից:

Չինական ԶԼՄ-ները գնահատում են 2013թ. հեղեղումները որպես ամենաավերիչը վերջին 10 տարում, հայտնում է ՌԲԿ-ն: