20 օգոստոսի 2013 - 12:15 AMT
Չիլիում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ

Չիլիի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 11,7կմ խորության վրա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Կալամա քաղաքից 117կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք: Տուժածների մասին տվյալներ չկան, հայտնում է ՌԲԿ-ն: