20 օգոստոսի 2013 - 12:05 AMT
Ջեն Փսակի. «Մահմեդական եղբայրների» գործունեությունն արգելելու գաղափարը վտանգավոր է

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին «վտանգավոր» է համարել Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» գործունեությունն արգելելու գաղափարը: Այդ մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ:

«Սպիտակ տունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Եգիպտոսին տնտեսական օգնության սառեցման վերաբերյալ, սակայն, նույնիսկ եթե ընդունի, դա չի վերաբերվի ոչ կառավարական կազմակերպություններին»,-ասել է նա: