16 մարտի 2006 - 14:43 AMT
ԵԱՀԿ ՄԽ ստամբուլյան հանդիպումը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում
Այն բանում, որ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի հերթական հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում, ոչ մի արտառոց բան չկա: Այդ մասին այսօր Երեւանում` ԱՄՆ դեսպանատանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, այստեղ «ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա»: «Ուղղակի այդպես հարմար էր բոլորին»,-նշել է Ս.Մաննը: Սթիվեն Մաննը չի կարծում, թե բանակցությունները Ռամբույեում նահանջ ազդարարեցին: «Ներկայումս մենք շարունակում ենք խորհրդակցությունները եւ կարծում ենք, որ այնուամենայնիվ կհասնենք արդյունքի: Կարեւորն այն է, որ բանակցությունները շարունակվում են»,-ընդգծել է նա: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Ստամբուլում: