20 օգոստոսի 2013 - 12:13 AMT
Յուրա Մովսիսիյանն ու Արաս Օզբիլիսը պարգևատրելու են ՖՄԼ բաց առաջնության հաղթողներին

Օգոստոսի 17-20-ը մերձմոսկովյան Դմիտրովում տեղի է ունենում 2001թ. ծնվածների ֆուտբոլի մանկական լիգայի բաց առաջնության եզրափակիչ փուլը:

Կիսաեզրափակիչների արդյունքների համաձայն վճռորոշ խաղում կհանդիպեն Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու Կալինինգրադի «Բալթիկան»:

Պարգևատրման արարողությանը կմասնակցի ՌՖՄ առաջին փոխնախագահ, ԽՍՀՄ քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը: Յուրա Մովսիսիյանն ու Արաս Օզբիլիսը ևս կմասնակցեն ՖՄԼ բաց առաջնության հաղթողների պարգևատրման արարողությանը: