2013թ. հունվար-հուլիս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 873 074 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 472 955 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 424 159 մարդ` 2012թվականի 432 117-ի դիմաց, մեկնել է 448 915 մարդ` 2012 թվականի 472 955 -ի դիմաց:
Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 6 229 տոննա բեռ` 2012թ. 6 611տոննայի դիմաց:
Մասնավորապես, արտահանվել է 3 799 տոննա բեռ` 2012թ. 3 567 տոննայի դիմաց և ներկրվել է 2 430 տոննա` 2012թ. 3 044 տոննայի դիմաց:
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 4 673 ` 2012թ. նույն շրջանի 5 894 -ի դիմաց: