16 մարտի 2006 - 16:56 AMT
Ծալկայում սպանված Գ. Գեւորգյանի հուղարկավորությանը մասնակցվում էր մոտ 3 հազար մարդ
Մարտի 14-ին Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում տեղի ունեցավ մի քանի օր առաջ շրջկենտրոնում դաժանաբար սպանված 23-ամյա Գեւորգ Գեւորգյանի հուղարկավորությունը: Հուղարկավորությանը մասնակցվում էր մոտ 3 հազար մարդ: Հատկանշական է, որ չնայած ճանապարհային դժվարին պայմանների, Ախալքալաքից եւ Նինոծմինդայից Ծալկա էին ժամանել մոտ 500 մարդ: Սգո արարողության ժամանակ ելույթ ունեցող հասարակական գործիչները մտավորականները եւ քաղաքացիները Վրաստանի արդարադատությունից պահանջում էին մարդասպանների արդարացի դատավճիռ: Նշենք նաեւ, որ Գեւորգ Գեւորգյանի եւ նրա ընկերների վրա հարձակման գործով ձերբակալվել են երեք կասկածյալ, չնայած որ հանցագործները 15 են, հաղորդում է «Ա-Ինֆոն»: