21 օգոստոսի 2013 - 11:39 AMT
Սիրիական ընդդիմությունը կրկին մեղադրում է Ասադին քիմիական զենք կիրառելու մեջ

ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Սիրիայում կրկին քիմիական զենք է օգտագործվել, սակայն պաշտոնական հաստատում չկա: Այդ հաղորդագրությունները համընկան ՄԱԿ փորձագետների ժամանման հետ Դամասկոս, որոնք պետք է ստուգեն այդպիսի զենքի կիրառումն երկրում:

«Սիրիացի ակտիվիստները մեղադրեցին Բաշար Ասադին հավատարիմ ուժերին քիմիական զենքի կիրառման մեջ», հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ռմբակոծությունների բազմաթիվ զոհերի մասին հաղորդագրություններ են հայտնվել նաև Al Arabiya հեռուստաալիքի Twitter-ում: