21 օգոստոսի 2013 - 12:31 AMT
Չեխիայի խորհրդարանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները քվեարկել են սեփական հրաժարականի օգտին և այժմ կայանալու են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Այդ որոշմանը կողմ է քվեարկել 140 պատգամավոր անհրաժեշտ 120 ձայնի դեպքում:

Առաջարկը ներկայացրեց աջակողմյան ТОР 09 կուսակցությունը, երբ վարչապետ Իրժի Ռուսնոկի կառավարությունը անվստահության քվե ստացավ: Ընդդիմությունն առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել հոկտեմբերին, ինչը թույլ կտա հաստատել Չեխիայի 2014թ. բյուջեն: