21 օգոստոսի 2013 - 12:33 AMT
ԱՄՆ-ում հեռարձակում է սկսել քաթարական Al-Jazeera հեռուստաընկերության բաժանմունքը

ԱՄՆ-ում հեռարձակում է սկսել քաթարական Al-Jazeera հեռուստաընկերության բաժանմունքը, հայտնում է Associated Press-ը: Հեռուստատեսային հաճախականություններում այն փոխարինեց Current TV-ին, որի հիմնադիրը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռն է:

Կաբելային ցանցին, որի մեջ մտնում է նաև Al-Jazeera America-ն, միացած է մոտ 45 մլն տնտեսություն: Հեռարձակումը շուրջօրյա կլինի: