21 օգոստոսի 2013 - 12:30 AMT
Իսրայելի ԱԳՆ. Էրդողանի խոսքերը մեկնաբանության արժանի չեն

Իսրայելի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե Եգիպտոսի իրադարձությունների ետևում Իսրայելն է կանգնած:

Իսրայելի ԱԳՆ մամլո քարտուղար Իգալ Պալմորը հայտարարել է. «Էրդողանի խոսքերը պատկանում են այն հայտարարությունների թվին, որոնք արժանի չեն մեկնաբանության»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԶԿ շրջանային ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև եգիպտական իրադարձությունների թեմային՝ մեղադրելով Իսրայելին և Սաուդյան Արաբիային, գրում է «Հյուրիեթը»: