21 օգոստոսի 2013 - 12:41 AMT
Շահին Սաիլով. Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հետ կապված խնդիրներ չկան

Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հետ կապված խնդիրներ չի տեսնում, ասել է պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

Ըստ նրա, պարզվում են պատճառները, թե ինչու է զինծառայողն անցել շփման գիծը: Դրանից հետո, ըստ զինծառայողի ցանկության, նա կվերադառնա իր երկիրը, կամ կարող է ուղարկվել երրորդ երկիր:

«Ամեն ինչ կախված կլինի ռազմագերու ցանկությունից: Եթե նա ցանկանա վերադառնալ Հայաստան, ապա կվերադառնա, պետհանձնաժողովն ասյտեղ խնդիրներ չի տեսնում»,-ասել է Սաիլովը:

ՀՀ ԶՈՒ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորվել է և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցել: