21 օգոստոսի 2013 - 13:08 AMT
Հայտնի է դարձել, որ Եգիպտոսում հայտնաբերված երկաթե ուլունքները պատրաստված են երկնաքարից

Աշխարհի հնագույն երկաթե ուլունքները, որոնք նախորդ դարում հայտնաբերվել էին Եգիպտոսում, պատրաստված են եկնաքարից: Նման եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները, որոնց հետազոտությունների համաձայն ուլունքների տարիքը հասնում է 5 հազար տարվա: Ըստ գիտնականների, այդ զարդերը պատրաստվել են 2 հազար տարի առաջ այն բանից, երբ մարդիկ սովորել են երկաթ արդյունահանել:

Սկանավորումը նեյտրոնների հոսքով ու Ռենտգենի ճառագայթներով ցույց է տվել, որ ուլունքները պարունակում են կոբալտի, ֆոսֆորի ու գերմանիումի բարձր խտությունները, ինչը բնորոշ է երկնաքարային նյութերին, գրում է «Ռուսական թերթը»: Երկնաքարային ուլունքները հայտնաբերվել են 1911 թվականին Գիզայից ոչ հեռու: