16 մարտի 2006 - 17:48 AMT
ՀՀ ԱԳՆ-ը խորհուրդ է տալիս ադրբեջանկան ԶԼՄ-ներին չխառնվել Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին
«Azeri-press» լրատվական գործակալության տարածաց տեղեկատվության համաձայն, «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են: Հայաստանի ԱԳՆ է ուղարկվել Հայաստանում նոր դեսպանի նշանկաման մասին համաձայնության հարցումը»: Ինչպես ասել PanARMENIAN-Net-ի թղթակցին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը, Հայաստանի արտաքին քաղաքկանության գերատեսդչությունը տեղյակ չէ այդ կարգի հարցումից: Նա խորհուրդ տվեց «Ադրբեջանի ԶԼՄ-ներին զբաղվել իրենց գործերով եւ Հայաստանի եւ Ամերիկայի փոխարեն չորոշել դեսպաններին նշանակելու եւ ետ կանչելու հարցերով»: Գասպարյանը նաեւ զարմացավ այն փաստով, որ հայ լրագրողները «օգտվում են ադրբեջանական աղբյուրներից»: