Լիբանանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 13 հոգու, կապված Բեյրութում թուրք օդաչուների առևանգման հետ, հայտնում է AP-ին:
Turkish Airlines-ի օդաչուները առևանգվել են Բեյրութի հարավային արվարձանում օգոստոսի 9-ին շիաների խմբավորման կողմից: Չնայած Լիբանանի իշխանությունների ջանքերին, որոնք բանակցություններ էին վարում առևանգողների հետ Թուրքիայի աջակցությամբ, պատանդներին չհաջողվեց ազատել: Ինչպես ասվում է խմբավորման հայտարարության մեջ, «երկու թուրք օդաչուները մեր հյուրերը կլինեն, քանի դեռ ազատ չեն արձակվել Սիրիայում 2012թ. մայիսին առևանգված մեր եղբայրները, որոնց ճակատագրի համար պատասխանատու է Թուրքիան»:
Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները ձերբակալել էին 3 մարդու, ևս 10-ի ձերբակալության թույլտվություն է տրվել:
Ի պատասխան օդաչուների առևանգման Թուրքիան կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Լիբանանից և խուսափել այդ երկիր ուղևորություններից, ինչպես նաև որոշել է փակել իր մշակութային կենտրոնն ու առևտրային ներկայացուցչությունը Բեյրութում: