21 օգոստոսի 2013 - 14:51 AMT
Տիգրան Խզմալյանը բերման է ենթարկվել

Մեկ ժամ առաջ Կոմիտասի 5 հասցեից ոստիկանությունը բերման է ենթարկել Նախախորհրդարանի անդամ ՏիգրանԽզմալյանին և տարել ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս մասին հայտնում են Նախախորհրդարանի քարտուղարությունից: Նշենք, որ Տիգրան Խզմալյանը բնակիչների և Նախախորհրդարանի մի քանի անդամների ու աջակիցների հետ միասին մասնակցում էր այդ հասցեում կատարվող ապօրինի շինարարությունը դադարեցնելու ակցիային:

Հիշեցնենք, որ այսօր Կոմիտասի 5 հասցեում վերսկսվել է բազմահարկի շինարարությունը, որին բնակիչները դեմ են: