Orange-ն առաջարկում է ընդմիշտ անվճար շփվել սոցիալական ցանցերում
Նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր Orange-ը ներկայացրել է հատուկ առաջարկ իր նոր կանխավճարային բաժանորդների համար:
Բոլոր նրանք, ովքեր մինչև սեպտեմբերի 30-ը կմիանան Orange Խոսենք կանխավճարային ծառայությանը, կստանան հնարավորություն ընդմիշտ անվճար օգտվելու բոլոր հիմնական սոցիալական ցանցերից՝ ներառյալ Facebook, Twitter, Odnoklassniki, Hayland, Vkontakte, LinkedIn և Orange Բլոգ: Հեռախոսի բրաուզերից այս կայքեր անհոգ այցելելու համար բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 2 ԳԲ ինտերնետի ծավալ:
Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ տեղծելով «Իրար հետ» փաթեթ 2-ից 4 հոգով՝ կարելի է փաթեթի ներսում իրար հետ խոսել անսահմանափակ՝ օրական վճարելով 20 դրամ: