16 մարտի 2006 - 18:46 AMT
Ապրիլի 3-ին Երեւան է ժամանում ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս-Քրիստեր Օլսոնը
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով ապրիլի 3-ից 5-ը Հայաստան կժամանի ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն պարոն Լարս-Քրիստեր Օլսոնը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՖՖ նախագահի, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների, ՀՖՖ աշխատակազմի հետ, կլինի մի շարք մարզադաշտերում, ինչպես նաեւ Հայաստանի պատմամշակութային մի քանի օջախներում: