22 օգոստոսի 2013 - 09:56 AMT
ՃՏՊ` Վրաստանում. տուժածների մեջ հայեր կան

Այսօր, ժամը 08.40-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Պ.-ը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Ա. Չ.-ը և Է. Ս.-ը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածների մեջ կան հայեր: