16 մարտի 2006 - 19:16 AMT
ՎԶԵԲ-ը մտադիր է մասնակցել Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազատարի վերականգնմանը
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բավարարվածէ Վրաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներով եւ մտադիր է 2006 թվականին շուրջ 90 մլն եվրոի ներդրում անել Վրաստանի տնտեսության մեջ: Այդ մասին հայտարարել է ՎԶԵԲ-ի մշտական ներկայացուցիչը Վրաստանում Նիկոլայ Խաջիսկին` նշելով, որ «եթե ամեն ինչ լավ անցնի, այդ թիվը կարող է ավելացվել»: Բացի այդ, ՎԶԵԲ-ը մտադիր է մասնակցել մայրուղային գազատարի վերականգնմանը, որով բնական գազը ՌԴ-ից առաքվում է Վրաստան եւ Հայաստան: Ըստ նրա, ՎԶԵԲ-ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Վրաստանի բանկային համակարգում վարկային գծեր բացելու, բանկերի կապիտալներին մասնակցելու միջոցով: Վրաստանում բանկի կողմից նախագծերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը այսօրվա դրությամբ հասել է 350 մլն եվրոի, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը: